Հասարակություն Տնտեսություն 

Իրանը մտադիր է գազ եւ նավթ արտահանել Թուրքիա

analitik.am

Իրանը պատրաստ է Թուրքիայի էներգետիկական անվտանգության երաշխավոր դառնալ եւ ամբողջությամբ բավարարել էներգակիրների նրա պահանջարկը: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիա այցի ընթացքում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Մենք թուրքական կողմի հետ պայմանավորվել ենք, որ Իրանը կարող է Թուրքիայի էներգետիկական անվտանգության երաշխավոր դառնալ եւ ամբողջությամբ բավարարել գազի եւ նավթի նրա  պահանջարկը: Մենք կարող ենք հաջողությամբ համագործակցել այս ոլորտում: Այսօր պատժամիջոցները հանվել են, եւ մենք պատրաստ ենք նոր պայմաններում երկու երկրի միջեւ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: Մենք պիտի պարզեցնենք մեր գործարարների համար աշխատանքի կարգը, զարգացնենք համագործակցությունը բանկային եւ բորսայական ոլորտներում, մենք պայմանավորվել ենք մեր երկրներում բանկերի նոր մասնաճյուղերի բացման մասին», — հայտնել է Ռոհանին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է, որ երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են նաեւ զբոսաշրջության եւ փողադրամիջոցների ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ:

Նույն շարքից