Հասարակություն Ֆեյսբուք 

Արդեն տասնյակ հազարներով անվադողեր են հավաքվել ու հավաքվում սահմանագծի համար

Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էս նկարը դնում եմ հատուկ նրանց համար, ովքեր պնդում էին, որ անվադողերով դիրքեր ամրապնդելը մի բան էլ ավելի վնաս է այնտեղ դիրքավորված զինվորների համար, որ անվադողերի հրդեհվելու դեպքում զինվորները «կրակի օղակի» մեջ են հայտնվելու:
Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ փամփուշտից և ականի բեկորից հրդեհ չի առաջանում և այն ուղղակի մխրճվում է ավազով լցված անվադողի մեջ, ես ուղղակի ուզում եմ այդ «ռազմագետները» տեսնեն, որ անվադողերից «օղակ» չի սարքվում, որը կարող է վերածվել կրակե օղակի:

Համազգային նախաձեռնության վերածված նախաձեռնության արդյունքում արդեն տասնյակ հազարներով անվադողեր են հավաքվել ու հավաքվում սահմանագծի համար և դրանց մի մասն արդեն սահմանագծում է:

Նույն շարքից