Գիտություն Հասարակություն 

Նոբելյան մրցանակակիր գիտնականները գրառումներ են թողել ՀՑԹԻ պատվավոր հյուրերի Հուշամատյանում

analitik.am

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակում Հայաստանում գտնվող նոբելյան մրցանակակիր գիտնականները նախօրեին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

ՀՑԹԻ լրատվական ծառայությունից տեղեկանում են, որ հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այնուհետև շրջել թանգարանի սրահներում, մանրամասն ծանոթացել Հայոց ցեղասպանության վավերական պատմությանը:

Գիտնականները գրառումներ են թողել ՀՑԹԻ պատվավոր հյուրերի Հուշամատյանում:

Նույն շարքից