Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Լոսբոս հունական կղզու անօրինական փախստականների ճամբար այցելության ժամանակ կոչ է արել աշխարհին չանտեսել կարիքավոր մարդկանց, փոխանցում է Interfax-ը:
«Մենք աշխարհի ուշադրությունն ենք հրավիրում այս սարսափելի հումանիտար աղետի վրա, որը որոշում է պահանջում: Հույս ունենք, որ աշխարհն ուշադրություն կդարձնի այս ողբերգությանը և համարժեք արձագանք կտա տեղի ունեցողին»,- Հռոմի Պապի խոսքերն է փոխանցել Le Figaro-ն: