Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Պատճառներից մեկը հանդիսանում է կորեացի հակերների կողմից Sony Pictures ընկերության դեմ իրականացրած ինտերնետային հարձակումն ու սպառնալիքները նրա աշխատակիցների հանդեպ:
Բարակ Օբաման օրինանգիծ է ստորագրել, որով պատժամիջոցների ցանկում են հայտնվել մի շարք կորեացի չինովնիկներ:
Բացի այդ ցուցակի մեջ ընդգրկվել են 3 ընկերություններ, այդ թվում պաշտոնյաներ, որոնք աշխատում են Ռուսաստանում, Սիրիայում, Չինաստանում ու Իրանում: