Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանը նոր հայեցակարգ է մշակել միգրանտների աշխատանքային կարգի վերաբերյալ

analitik.am

2015 թ. հունվարի 1-ից ՌԴ-ում փոխվել է օտարերկրացիների աշխատանքի ընդունման կարգը:   Օտարերկրացիների համար սահմանված քվոտավորման կարգն այլևս չի տարածվի մուտքի արտոնագրերից ազատ երկրների միգրանտների վրա : Նոր կանոնների համաձայն, այն  օտարերկրացիները, ովքեր օգտվում են առանց վիզայի մուտքի իրավունքից, Ռուսաստանում կարող են աշխատել առանց մտահոգվելու, որ քվոտայի գերազանցման պատճառով աշխատանքի թույլտվության մերժում կստանան: Նրանք  պետք է մեկ ամսվա ընթացքում  պարզապես աշխատանքի արտոնագիր ձևակերպեն: Նոր կանոններից կարող են օգտվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները:  Նվազագույն գումարը, որ օտարերկրացին պետք է մեկ ամսվա ընթացքում վճարի Մոսկվայում աշխատելու իրավունքի ձեռք բերման համար, կազմում է մոտ  12.000 ռուբլի: 

Նույն շարքից