Մոսկվայի կենտրոնում երեկ գիշերը հարձակվել են ՌԴ Արդարադատության նախարարության աշխատակցի վրա: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը:
«Հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին՝ մոսկովյան խաչմերուկներից մեկում: Հանցագործը դանակով վիրավորել է տղամարդուն և թաքնվել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը:
Իրավապահ մարմնի աշխատակիցը գործակալությանը հայտնել է, որ հարձակվել են ՌԴ Արդարադատության նախարարության ստորաբաժանումներից մեկի աշխատակից Սերգեյ Կրիժանովսկու վրա: