Միջազգային Հասարակություն 

Վերջին 92 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայում կկառուցեն քրիստոնեական տաճար

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Օսմանյան կայսրության տապալումից հետո առաջին անգամ Թուրքիայում կկառուցվի քրիստոնեական եկեղեցի: Եկեղեցին կկառուցվի երկրում ապրող ասորիների համար:

 

Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Դավուդողլին՝ քրիստոնեական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Մինչ այժմ Թուրքիայում կատարվել են միայն քրիստոնեական տաճարների վերանորոգման աշխատանքներ: Սակայն Հռոմի պապի այցելությունից հետո որոշվել է երկրում կառուցել քրիստոնեական տաճար:

Նախատեսվում է շինարարությունը սկսել առաջիկա ամիսներին:

 

 

 

 

 

 

Նույն շարքից