Ռուս սահմանապահները Հայաստանում սահմանախախտի են ձերբակալել: Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, Ռուս սահմանապահները Հայաստանում սահմանախախտի են ձերբակալել, wv փորձել է անօրինական կերպով հատել հայ-թուրքական սահմանը:
Ժամը 19:30-ին սահմանապահները սահմանի ահազանգ են ստացել: Դեպքի վայր ժամանած սահմանապահների խումբը հայտնաբերել եւ ձերբակալել է անհայտ անձին, որը փորձել է հաղթահարել արգելապատնեշները:
Օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում բացահայտվել է, որ ձերբակալվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ ծնված 1975 թվականին, Արագածոտնի մարզի Արագածավանի բնակիչ: 2014 թվականի մարտին նա արդեն խախտել է պետական սահմանը եւ դատապարտվել:
Օրենսդրության համաձայն, սահմանախախտին փոխանցել են ԱԱԾ աշխատակիցներին: