Գլխավոր Ռազմական 

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից երկու զինծառայող հրազենային վիրավորում են ստացել

analitik.am

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում օպերատիվիրադրությունը մնացել է նույնը: Առաջնային գծի ողջերկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից կրակի դադարեցման բանավորպայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ):

Կրակի դադարեցման բանավորպայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված  կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:

Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և վերահսկել օպերատիվ իրավիճակը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նույն շարքից