Ճապոնիայում մոտ 250 հազար մարդ լքել են իրենց տները, քանի որ կա նոր երկրաշարժերի վտանգ, այս մասին հայտնում է BBC News-ը:
Անցած շաբաթ Ծագող արևի երկրում տեղի ունեցած երկրաշարժերի արդյունքում գրանցվեց 42 զոհ, իսկ վիրավորների թիվն անցնում է 1000-ը: Լուրջ վնաս է հասցվել տներին, կամուրջներին և ճանապարհներին:
Նշենք, որ աղետի վայրում աշխատում է ավելի քան 30 հազար փրկարար, մինչև այս պահը անհայտ է 11 մարդու ճակատագիր: