Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ջրասույզները վերսկսել են Յավայի ծովում կործանված ինդոնեզական օդանավի որոնողական աշխատանքները:
Աշխատանքները վերսկսվել են եղանակային պայմանների բարելավման շնորհիվ:
Ավելի վաղ ստորջրյա սարքը 30 մետր խորության վրա հայտնաբերել էր 4 խոշոր օբյեկտներ, սակայն փոթորիկի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին:
Հիշեցնենք, որ Բոռնեո կղզու մոտ կործանված ինքնաթիռում գտնվել են 162 ուղեւորներ, որոնցից 30-ի դիակներն արդեն հայտնաբերվել են: