Քաղաքական 

Ադրբեջանի նախագահի օգնականը խոսել է բանակցությունների ինտենսիվ փուլի մեկնարկի մասին

Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ինտենսիվ բանակցությունները կարող են մեկնարկել արդեն մոտակա օրերին, այս մասին գրում է ria.ru-ն:

Նրա խոսքերով, բանակցային գործընթացի նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է:

«Նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, այժմ իրականացվում են համապատասխան աշխատանքներ բանակցային գործընթացը պատրաստելու համար: Հնարավոր է, որ մոտակա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը»,-ասել է նա:

Նույն շարքից