Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցը Լվով ավարտվել է սկանդալով:
Պատճառն ոչ հաճելի միջադեպն էր, երբ Լվովի ավտոսիրողները քննադատել են նախագահին՝ նրան մեղադրելով անընդհատ աճող հարկերի համար:
Պորոշենկոն նրանց պատասխանել է, որ հարկերը ավելանում են Դոնբասում պատերազը շարունակելու պատճառով, ու խորհուրդ է տվել ավտոսիրողներին ավտոմեքենա վարելու փոխարեն մեկնել ռազմաճակատ:
Լվովցիներին հավանաբար դուր չի եկեն նրա տոնը, ուստի ավտոսիրողներից մեկը նույնիսկ հրաժարվել է սեղմել Պորոշենկոյի մեկնած ձեռքն ու նրան անվանել դավաճան: