Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը վտանգ չի տեսնում ԻՊ-ի շարքերն անընդհատ համալրող ահաբեկիչներից:
Նրա խոսքերով կարիք չի զգացվում վախենալ նման թափթփուկներից, որոնք գտնվում են վերահսկողության ներքո:
Նա նշել է, որ ԻՊ-ի գրոհայինների շրջանում իրենք ստեղծել են հզոր լրտեսական ցանց ու վերահսկում են իրենց հետաքրքրող ահաբեկիչների տեղաշարժը:
Վերջում Չեչնիայի ղեկավարն ավելացրել է, որ իրենք կարող են անդրշիրիմյան կյանքի տոմսեր գտնել բոլոր նրանց համար, ով թեկուզ կատակով կսպառնա Ռուսաստանին: