Այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբան Մարտին Մկրտչյանը, խոսելով այն մասին, թե որքան գումար են ստանում զոհված զինծառայողների ընտանիքները, նշեց, որ վերջիններիս միանվագ կարգով տրվում է 2 միլիոն դրամ՝ որպես ապահովագրական վճար:
Բացի դրանից, զինծառայողների ընտանիքները վերջիններիս հուղարկավորության համար ստանում են 700 հազար դրամ և ևս 1,4 միլիոն դրամ՝ տապանաքարի ծախսերի համար:
Վերոնշյալ գումարները ստանալուց զատ, զոհված զինծառայողների ընտանիքները նաև անվճար բուժօգնություն և ամսական 30 հազար դրամ թոշակ են ստանում: