Air Asia Indonesia ավիաընկերությունը, որի Airbus A320-200 օդանավը կործանվել է մոտ 10 օր առաջ, այդ օրը Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունից թռիչքի թույլտվություն չի ունեցել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ավիացիոն վարչության տնօրեն Ջոկո Մուրատմոջոն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը հայտնաբերել և նավերից մեկն են տեղափոխել AirAsia ընկերության օդանավի կործանման հետեւանքով զոհվածների մի քանի մարմիններ:
Մարմինները գտնվել են Բոռնեո կղզուց ոչ հեռու: Զոհվածների վրա փրկարար բաճկոններ չեն եղել:
Նշենք, որ Ինդոնեզիայի Սորաբայի քաղաքից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը: