Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունվարի 4-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 2/1 շենքի 18-րդ բնակարանի լոգարանի կախովի առաստաղի վերեւում տեղադրված չշահագործվող ջրի բաքը:
Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 23.01-ին:
Այրվել են կախովի առաստաղը, ջրի բաքը եւ մալուխներ՝ 6 քմ: