Երեկվանից օրինական ուժի մեջ է մտել 2016 թվականի փետրվարի 24–ին ընդունված ՀՀ առողջապահության նախարարի թիվ 05–Ն որոշումը «Կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը հաստատելու մասին»։ Այդ որոշման համաձայն սահմանվել է. « (…)
1. Հաստատել կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը, համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կրծքով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում մանկական սննդի ձեռքբերումը և տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն որոշմամբ սահմանված կարգով: (…)
ՑԱՆԿ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
I. ԵՐԵԽԱՅԻ/ՆՈՐԱԾՆԻ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ
1. Ֆենիլկետոնուրիա:
2. Վալինոլեյցիուրիա:
3. Գալակտոզեմիա:
II. ՄՈՐ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ
4. Մոր մոտ մայրական կաթով կերակրման մշտական հակացուցում` 1) կերակրող մոր` մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակի առկայություն:
5. Մոր մոտ մայրական կաթով կերակրման ժամանակավոր հակացուցում` 1) Մոր ծանր հիվանդություն, որը խոչընդոտում է երեխայի խնամքին (հետծննդյան փսիխոզ, հետծննդյան սեպսիս, կոնսիլիումային եզրակացությամբ հիմնավորված այլ ախտաբանական վիճակներ), 2) Տիպ 1 հասարակ հերպեսի վիրուսով վարակ` մինչև կրծքագեղձերի շրջանում ախտահարված օջախների վերացումը, 3) Մոր կողմից օգտագործվող դեղորայքային բուժում`
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ iravaban.net կայքում։