2016 թ ապրիլի 18-ին ժամը 17:30 Արարատի մարզի Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում Մասիսի քաղաքապետարանի և համայնքի բնակիչների կողմից կազմակերպվելու է միասնության հանրահավաք <<Մասիսն՝ Արցախին>>կարգախոսով:
17:30-ից կմեկնարկի քաղաքի ուսումնական հաստատությունների, հիմնարկ ձեռնարկությունների և բնակիչների երթը դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ:
18:00 –ից կմեկնարկի հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները իրենց ձեռքում կունենան ՀՀ և ԼՂՀ դրոշներ, կարգախոսներ, զոհված հերոս-զինվորների նկարներ: Կոչ-ելույթներով հանդես կգան Մասիս Սբ. Թադևոս եկեղեցու սպասավոր տեր Արարատը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, զոհված ազատամարտիկների մայրեր, մտավորականներ, գործարարներ:
Հատուկ տեղադրված ցուցատախտակի վրա քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտները կփակցնեն իրենց կողմից գրված նամակներ <<Իմ եղբայր զինվորին>> խորագրով, որոնք հանրահավաքից հետո կուղարկվեն առաջնագծում ծառայող զինվորներին:
Հրապարակում հատուկ տեղադրված թափանցիկ արկղում բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան կատարել հանգանակություն՝ ի նպաստ Արցախի: Հանրահավաքը կտևի մինչև 19:00 Ակնկալվում է 3000-4000 մասնակից:
Ապրիլի 18-ին ժամը 17:00-ին Երևան քաղաքի Շահումյանի հրապարակից կկազմակերպվի լրագրողների տեղափոխություն դեպի Մասիս և հակառակ ուղղությամբ: Միջոցառման աջակից՝ <<Մասիսի Զարգացման Հիմնադրամ>>