Վերլուծական Հասարակություն 

Ի՞նչ կապ ունի Տարոն Մարգարյանը Թալինի ընտրությունների հետ

Թալինի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Արամյանի հաղթանակը պետք է զարմանալու առիթ չտա, քանի որ Թալինում բազմաթիվ ձայներ ՀՀԿ-ի համար ապահովում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ այդ քաղաքում իր ունեցած հարգանքի շնորհիվ: Ինչպես գիտենք, Թալինի բնակիչներից շատերը շատ լավ ճանաչում են Տարոն Մարգարյանին և հենց նրա անձի հետ պայմանավորված են ձայներ տալիս ՀՀԿ-ին:

Մեր թղթակիցը զրուցել է Թալինի մի շարք բնակիչների հետ, որոնցից շատերը նշել են, թե անկախ ով ներկայացված կլինի ՀՀԿ-ի կողմից, ձայներ են տալու՝ վստահելով Տարոն Մարգարյանին: Նրանք շատ լավ ճանաչում են Տարոն Մարգարյանի ընտանիքին և ՀՀԿ-ին սատար կանգնելը հաճախ պայմանավորված է այն բանի հետ, որ այդ մարդիկ առնչվել են թե Տարոն Մարգարյանի, թե նրա ընտանիքի հետ ու բարձր վստահություն ունեն նրա անձի նկատմամբ:

Պետք է արձանագրել, որ Տարոն Մարգարյանը փաստացի ձայներ ունի ՀՀԿ-ի համար ոչ միայն Երևանում, այլ նաև մի շարք այլ քաղաքներում, ինչը, բնականաբար, շատ է անհրաժեշտ լինելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Գալիք ընտրությունների ժամանակ կբացահայտվի, թե ՀՀԿ-ի, ինչպես նաև այլ կուսակցույթունների ներսում ովքեր են այն մարդիկ, ում ժողովրդի իրական հատվածն իրոք վստահում է:

Նույն շարքից