Հասարակություն 

Հոսպիտալում բուժում ստացող 49 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում  բուժում է ստանում 49 վիրավոր:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքերով՝ վիրավորներից 3-ը Երկրապահ կամավորականների միության անդամներ են, մնացած 46-ը` սպաներ և ժամկետային զինծառայողներ:

Արամ Ասատուրյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ մեկ զինծառայողի առողջական վիճակը  գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նույն շարքից