ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հրայր Սարգսյանն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 835-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը՝
Հրայր Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ։