Հասարակություն 

ՎՏԲ-ից տուժած մի քաղաքացու խնդիրը կարգավորվել է

Մեր խմբագրությունն ամեն օր զանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր ներկայացնում են իրենց խնդիրներ՝ կապված ՎՏԲ-Հայաստան բանկի գործունեության հետ:

Նրանցից մեկը Քաջարանից Զոհրաբ Ալեքյանն էր, ով խնդիրներ էր ունեցել վերավարկավորման ժամանակ և կանգնել փաստի առաջ՝ չիմանալով, թե ինչ է իր գլխին գալու: Այսօր՝ ապրիլի 18-ին, պարոն Ալեքյանը կրկին կապ էր հաստատել մեր խմբագրության հետ՝ նշելով, որ մեր հրապարակումն օգնել է լուծել իր խնդիրը.

«Ինձ զանգահարեցին և ասացին, որ ընդունում են իրենց մեղավորությունը և պատրաստ են գործարքը կազմակերպել: Դրանից հետո ես գնացի բանկի մասնաճյուղ, որտեղ թղթերս արդեն պատրաստ էր: Հիմա ամեն ինչ լավ է»:

Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից, կարող են դիմել մեր խմբագրություն և ներկայացնել իրենց խնդիրը: Մենք մեր հրապարակումներով կփորձենք օգտակար լինել մեր քաղաքացիներին՝ թույլ չտալով ադրբեջանական կապիտալով ՎՏԲ բանկին խաբել մեր քաղաքացիներին և նրանցից հավելյալ գումարներ գանձել:

Նույն շարքից