Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ճապոնիային և Էկվադորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էկվադորի Հանրապետության Նախագահ Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադոյին՝ Էկվադորի ափամերձ տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով հարյուրավոր մարդկային կորուստների եւ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն եւ արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաեւ ցավակացական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ երկրի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր եւ պատճառել վիթխարի նյութական կորուստներ։ Հանրապետության նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն եւ արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նույն շարքից