Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի և Վրաստանի երեքական քաղաքացիների է ձերբակալել միջուկային նյութի անօրինական վաճառքի փորձ կատարելու համար:
Грузия Online-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՊԱԾ հատուկ կարևոր հարցերով քննիչ Սավլե Մոթիաշվիլին:
Վրաստանի ՊԱԾ-ի տվյալներով` ձերբակալված անձինք փորձել են ուրան (U 238) վաճառել` 200 ԱՄՆ դոլարով:
Մոթիաշվիլիի խոսքով` նրանց ձերբակալել են հանցագործության իրագործման պահին:
Վեց ձերբակալվածների հանդեպ կիրառվել է նախնական կալանք: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել: