Ինչպես գիտենք, այսօր ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե ով կփոխարինի նրան: Լայն շրջանառվում էր ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը:
Analitik.am-ը զրուցեց Արմեն Աշոտյանի հետ՝ այս լուրերի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար:
«Այդ լուրերն այնքան անհեթեթ են, որ անգամ չեմ ցանկանում մեկնաբանել»,- ասաց Աշոտյանը: