Ինչպես հաղորդում են արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ, Եվրոպան, եթե իրականում անկախ չէր, ապա գոնե փորձեր էր անում հակառակն ապացուցելու համար: Սակայն, այժմ իրողություն է, որ եվրոպական լիդերները առանց Վաշինգտոնի հավանության այլեւ չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել:
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին Եվրոպան անկախության իմիտացիա չի կարողանում այլեւս ստեղծել: Դա են ապացուցում վերջին իրադարձությունները՝ մասնավորապես ֆրանսիական ավիակիրների՝ միստրալների գործարքի կոպիտ խախտումը Փարիզի կողմից:
Զավեշտալին այն է, որ պատժամիջոցներից առավել տուժում են եվրոպական երկրները, իսկ վատթարագույնը, որ ողջ աշխարհն այժմ գիտի Եվրոպայի կախվածության մասին, առանձնապես Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ իր հերթին Եվրոպան գիտի, որ վերջիններս իրեն բացահայտել են: