Հասարակություն Միջազգային 

Ուկրաինան 2014թ.-ին ավելացրել է գազի ներկրումն Եվրոպայից 59 տոկոսով

analitik.am

 Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինան 2014թ-ին ավելացրել է բնական գազի ներկրումը եվրոպական երկրներից 59 տոկոսով:


Այդ մասին հայտնել է երկրի գազատրանսպորտային Ուկրտրանսգազ ընկերության մամուլի ծառայությունը, նշելով որ կապույտ վառելիքի ներմուծումը Եվրոպայից հնարավոր է դարձել Սլովակիան տարանցիկ ուղի դարձնելու  միջոցով:


2014թ.-ին Սլովակիայից դեպի Ուկրաինա է հասել 3,6 միլիարդ խորանարդ գազ, Լեհաստան՝ 0,9, Հունգարիա՝ 0,6 մլրդ  խորանարդ գազ:


Միայն 2014թ.-ի դեկտեմբերին  Ուկրաինան իր պահանջները բավարարելու համար ներմուծել է 1 միլիարդ խորանարդ գազ:

 

Նույն շարքից