Վերջին տարվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամսյա եկամուտները կրճատվել են շուրջ 30%-ով: Այս մասին ասված է IHS Inc. վերլուծական ընկերության զեկույցում:
«2015 թվականի կեսերին ԻՊ-ի ամենամսյա եկամուտները կազմել են շուրջ 80 մլն դոլար, իսկ 2016-ի մարտի դրությամբ դրանք կրճատվել են՝ հասնելով 56 մլն դոլարի»,- ասված է զեկույցում:
Ըստ Ինտերֆաքսի, ԻՊ-ի եկամուտների շուրջ 50%-ը կազմում են հարկերն ու բռնագրավումները: Նավթն ապահովում է եկամուտների շուրջ 43%-ը, մյուս մասը՝ թմրանյութերի մաքսանենգությունը, էլեկտրաէներգիայի վաճառքը եւ նվիրատվությունները:
IHS-ի տվյալներով, վերջին 15 ամիսներին ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքները կրճատվել են շուրջ 22%-ով, իսկ խմբավորման զինյալների գրաված հողերում բնակչության թիվը 9 մլն-ից հասել է 6 մլն-ի: Արդյունքում նվազել է այն մարդկանց եւ ձեռնարկությունների թիվը, որոնք կարող են հարկ վճարել: