ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի 19-ին Նյու Յորքում կհանդիպի Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ: Այդ մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Նյու Յորքում պետքարտուղարը կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ, որպեսզի քննարկի Գործողությունների բազմակողմանի համատեղ ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը»,- հայտարարել է Քիրբին:
Բացի դրանց՝ դիվանագետները կքննարկեն նաև իրավիճակը տարածաշրջանում և սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: