Հասարակություն Միջազգային 

Մալազիական AirAsia ավիաընկերության օդանավի վթարի զոհերի հարազատները ստացել են 24 հազար դոլար փոխհատուցում

analitik.am

 

Մալազիական AirAsia ավիաընկերության օդանավի վթարի զոհերի հարազատները ընտանիքի յուրաքանչյուր անդամի դիմաց 24.000 դոլար փոխհատուցում կստանան. տեղեկացնում է ria.ru-ն: Free Malaysia Today լրատվական կայքը հայտնել է, որ ուղևորների հարազատները AirAsia-ից նամակներ են ստացել, որոնցում ընկերությունը նշել է, որ հատկացված միջոցները ընտանիքներին կօգնեն պայքարել «ֆինանսական դժվարությունների դեմ»՝ որոնողական գործողության ժամանակահատվածում, եւ նման օգնությունը իրենց հարազատների զոհվելու  հաստատումը չէ: Հիշեցնենք, որ Airbus օդանավն անհետացել էր դեկտեմբերի 28-ին: Օդանավում եղել է 162 մարդ: Երկու օր անց օդանավի բեկորները հայտնաբերել էին Ճավայի ծովում: 

Նույն շարքից