«168 ժամ» թերթը գրում է. «ՀԲ-ի հրապարակած աղքատության ցուցանիշն իրոք սարսափելի Է։ Այսպես, ՀԲ-ն աղքատության մակարդակը ներկայացնում է 2 առանձին չափանիշներով, մեկը օրական 2.5 դոլար սպառման տեսանկյունից, մյուսը՝ օրական 5 դոլար սպառման տեսանկյունից։
2.5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը Հայաստանում 2014 թվականին կազմել է 26%։ Իսկ օրական 5 դոլարի տեսանկյունից 76%-ը։ Իհարկե, կարող եք ասել, որ դա ազնիվ չէ։ Որ աղքատության ավելի մեծ թիվ ստանալու համար կարելի է դիտարկել օրական 10 դոլարը, ու կունենանք, ասենք, 90%-ից ավելի աղքատություն։
Սակայն օրական 5 դոլարի շեմն օդից վերցված ցուցանիշ չէ։ Այն տարածված և ընդունված գնահատման չափանիշ է։ Օրինակ, Վրասանում 5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը 2014 թվականին կազմել Է 69%, իսկ 2.5 դոլարի տեսանկյունից 32%։
Իսկ օրական 10 դոլարի հետ կապված՝ նույնպես գնահատականներ կան։ Ըստ ՀԲ-ի՝ 2014 թվականին օրական 10 դոլար և ավելի սպառում ունեցող հայաստանցիների թիվը բնակչության 3.22%-ն է։ Մեկ շնչի հաշվով օրական 10 դոլարի (կամ՝ ամսական 300 դոլար) սպառում ունեցողին, իհարկե, աղքատ համարել դժվար է։ Սակայն ունևոր համարել ավելի դժվար է։ Օրական 10 դոլար և ավելի սպառում ունեցողներին կարելի է համարել միջին խավի ներկայացուցիչ։ Ու ըստ այդմ ստացվում է, որ Հայաստանում միջին խավը շուրջ 3%-ի սահմաններում է, իսկ դա չափազանց մտահոգիչ ցուցանիշ է»:
Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում