Հասարակություն Պատահարներ 

Բերման է ենթարկվել 22- ամյա Մարիամը

 ՀՀ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 22-ամյա Մարիամ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 12-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Մարիամ Խ.-ն խոստովանել է, որ այս տարվա հունվար ամսից ի վեր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի խանութներից կատարել է մոտ մեկ տասնյակ գողություններ:

Նույն շարքից