Միջազգային Քաղաքական գլխավոր 

ԱՄՆ-ն շնորհակալությու՞ն է հայտնել ՌԴ-ին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` Սիրիայում ամերիկացի Քևին Դոուսի փրկության հարցում ցուցաբերած օգնության համար: Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, Օբամա-Պուտին հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ըստ տեղեկության՝ ամերիկացի լուսանկարիչ Քևին Դոուսի` Սիեթլ քաղաքում բնակվող ընտանիքն ապրիլի 10-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ինչպես նաև Չեխիայի ղեկավարություններին` Դոուսի փրկության հարցում գործադրված ջանքերի համար։
Հայտնի է, որ ապրիլի 1-ին Դոուսը ռազմական ինքնաթիռով Սիրիայից տեղափոխվել է Մոսկվա, ինչից հետո հանձնվել է ամերիկացի դիվանագետներին: Նշվում է, որ ԱՄՆ-ի քաղաքացին ընտանիքի հետ չի կարողացել կապ պաշտպանել 2012թ. ի վեր: Սիրիայի իշխանությունների պնդմամբ՝ Դոուսն ապօրինաբար էր հատել թուրք-սիրիական սահմանը։

Նույն շարքից