Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է փաստաթղթեր, որոնց համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, իսկ կոլեգիայի անդամներ են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը:
Նշենք, որ մեկ այլ փաստաթղթով Եվրասիական տնտեսական խորհրդի դատարանի դատավորներ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էռնա Հայրիյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: