ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար Իրաք ուղարկել ավելի քան 200 զինվորական և 8 հատ Apache ուղղաթիռ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին, որոնք էլ իրենց հերդին վկայակոչում են իրենց աղբյուրներին:
Իրաքում ամերիկացի զինվորականների թիվն ավելացնելու որոշումը կայացվել է իրաքյան բանակին օգնելու համար: