Հասարակություն Միջազգային 

Լիբանանը Սիրայի սահմանը հատելու համար արտոնագրային կարգ է սահմանել

analitik.am

Լիբանանը հայտարարել է Սիրիայի քաղաքացիների համար արտոնագրային ռեժիմ  սահմանելու մասին: Դա արվել է այդ երկրից փախստականների հոսքը կրճատելու նպատակով:

Նախկինում երկրների միջեւ արդկանց տեղաշարժերը գրեթե սահանափակում չունեին: Այսուհետ սիրիացիները սահմանին պետք է հայտնեն իրենց այցի նպատակը, եւ միայն բավարարող պատասխանի դեպքում սահմանապահները արտոնագիր կտան:

Սիրիացիները, որոնք Լիբանան են ժամանում աշխատելու նպատակով, պետք է պաշտոնական գործատու ունենան՝ մասնավոր անձինք կամ ընկերություններ, հայտնում է BBC News-ը:

Այժմ Լիբանանում ապրում է սիրիացի միլիոնից ավելի գրանցված փախստական, սակայն նրանց իրական թիվը կարող է հասնել մինչեւ 1,6միլիոնի: Փախստականների մեծ թիվը սոցիալական լարվածություն է առաջացրել Լիբանանում՝ 4,2 մլն բնակչությամբ պետությունում, նշում է «Ինտերֆաքսը»:

 

 

 

 

 

Նույն շարքից