Հասարակություն 

Մեկնարկել է հանուն Լևոն Հայրապետյանի ազատության երթը

Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով  երթը: Երթի մասնակիցներն այժմ գտնվում են ՀՀ ԱԳ նախարարության մոտ, որտեղ, վանկարկելով «Ազատությու մեր բարերարին», պահանջում են փոխել վերջինիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցի ձևը:

Արտգործնախարարությունից հետո երթի մասնակիցները շարժվելու են դեպ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որտեղ համապատասխան բովանդակությամբ նամակ են հանձնելու դեսպանություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայազգի բարերարը, ով առողջական լուրջ խնդիրներ ունի, Մոսկվայում 4 տարի ազատազրկման է դատապարտվել և գտնվում է խցում, որտեղ դատապարտյալները հերթով են քնում:

Նույն շարքից