«Ազատություն Լևոն Հայրապետյանին», «Փոխել խափանման միջոցը», «Արդար դատավարություն», «ճշմարտության բացահայտում» պահանջներով երթի մասնակիցները քայլում են կենտրոնական փողոցներով:
Երթին մասնակցում է նաև հայ հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, ով համոզմունք հայտնեց, որ Լևոն Հայրապետյանի դեմ հարուցվածք գործը շինծու է: «Ռուսական ավտորիտար իշխանությունը Հայրապետյանին կալանավորման որոշում է կայացրել, որպեսզի հերթական անգամ իր կարծիքով թուլացնի Արցախի պաշտպանությունը»,-ասաց նա և նշեց, թե Լևոնը շատ լուրջ ներդրումներ է արել Արցախում և չէր կարող Արցախի հարցում արժանապատիվ մոտեցում չպահանջել:
«Այսօրվա ակցիան հերթական անգամ մեր հասարակությանը սթափեցնելու համար է և բարձրաձայնելու այն, որ Ռուսաստան, մենք քեզ նման գործընկեր չենք ուզում, մեզ այդպիսի դաշնակից պետք չի: Եթե բանտարկելով ուզում եք մեր ազգային արժանապատվությանը ոտնահարել՝ չի հաջողվի»,-ասաց նա: