Հասարակություն 

Վերագործարկվել են մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները` շատրվաններն ու ջրավազանները, վերագործարկվեցին ապրիլ ամսին: Զուգահեռաբար միացվել է նաև Երևանի հազարավոր ցայտաղբյուրների ջրամատակարարումը:

 Հարկ է նշել, որ մինչ երևանյան ջրախոս կոթողների հերթական վերագործարկումը Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերություններն իրականացրել են ջրային կառույցների և ցայտաղբյուրների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ: Ընկերությունները տարվա ընթացքում կիրականացնեն նաև դրանց շահագործումն ու ընթացիկ սպասարկումը:

94d5d61b681cd5a2c42091509f41afd179a75e46 3788f26d46d766a83328117ab6b002fb8626a94e 8c5ccebf2893c30f3273e826a6bac624e9ba2b60 bb359582eedbecb5fbae9822630275b2f6702acc c1170279870d55763a0e264c164e4d1d9017e409 d988471a15337fe5f2bd584763d7783bdbcec41f 8a4000edce02b02067de8951f3de033320294a33

92f67fc660abcdae273cead4a56d9d63c9d023ab

Նույն շարքից