Հրատարակվել է բրիտանական թագավորական ընտանիքի կյանքի, ավելի ճիշտ՝ ինտրիգների մասին նոր գիրք:
Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի Քրիստոֆեր Անդերսենն իր «Գահի խաղ» (Game of Crowns) գրքում շեշտը դնում է իշխող միապետների կանանց կեսին:
Հեղինակն ամենից շատ կենտրոնացել է արքայազն Չարլզի կնոջ՝ Կամիլա Փարքեր-Բոուլզի վրա, ով նրա պնդմամբ՝ ինտրիգներ է ստեղծել Քեյթ Միդլթոնի դեմ՝ ձգտելով բաժանել նրան ու արքայազն Ուիլյամին և ստանալ հասարակական աջակցություն: