Էստոնիայում վաճառքի է հանվել «Ընկեր Պուն նվաճում է Էստոնիան» սեղանի խաղը: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաթեթի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարն է: Խաղը թողարկել է Gamerton OÜ ընկերությունը:
«Ընկեր Պուն նվաճում է Էստոնիան» 23 եվրոյից քիչ ավել արժե:
Սցենարի համաձայն՝ «ընկեր Պուն» գրավել է գրեթե ամբողջ Էստոնիան՝ ոչ օկուպացված թողնելով միայն Կուրեսսաարե քաղաքը: Խաղացողները նախ պետք է թշնամուց պաշտպանեն այդ տարածքը, հետո ազատեն ամբողջ երկիրը: