Հայաստան Քաղաքական 

Նալբանդյանը քննարկել է Երևանում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հարցերը

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարներին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին, ովքեր Երեւան են ժամանել Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդատվություններին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց հանդիպման անցկացումը՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է նախապատրաստելու Երեւանում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի եւ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերը։

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին իրենց հանդիպմանը կայացած քննարկումների արդյունքները։

Խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքականության համադրման մասին՝ նախարար Նալբանդյանը առանձնահատուկ ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցության կարեւորությունը, ինչն ամրագրված է նաեւ ՀԱՊԿ գագաթաժողովների եւ ԱԳ նախարարների խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերում։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպության օրակարգային հարցերի։

Նույն շարքից