Հասարակություն 

Ամերիկյան հաղորդավարուհին մտադիր է դատի տալ Արդարադատության նախարարությանը

Ամերիկյան CBS հեռուստաալիքի նախկին հաղորդավարուհի Շերիլ Ատկիսոնը  մտադիր է դատի տալ ԱՄՆ-ի արդարադատությանը նախարարությանը՝ մեղադրելով իր համակարգիչը հակերային հարձակման ենթարկելու համար:


Այս մասին հաղորդում է Fox News-ը: Հաղորդավարուհին պնդում է, որ  2011-2013 թվականներին գաղտնի ծրագրի միջոցով հակերները համակարգչի միջոցով  հետևել են իր աշխատանքներին: Ըստ նրա՝ իր ձեռքի տակ են 3 անկախ փորձաքննությունների եզրակացություններ:


Ատկիսոնը 35 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում է պահանջում:

Նույն շարքից