Հասարակություն 

2014-ին Սիրիայում զոհվել է ավելի քան 76 հազ. մարդ

 Սիրիայի քաղաքացիական պատերազմը 2014 թվականին խլել է ավելի քան 76.000 մարդու կյանք: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR): հաղորդում է  CBSNews-ը:


Զոհվածներից 33.278-ը քաղաքացիական անձինք են: Գրեթե չորս տարի ընթացող Սիրիական հակամարտության միայն առաջին երեք տարիներին զոհվել է ավելի քան 191.000 մարդ: 2011 թվականի մարտին սկսված Սիրիական հակամարտության հետևանքով ավելի քան 2.3 միլիոն սիրիացի դարձել է փախստական, իսկ մոտ 6.5 միլիոն սիրիացի էլ դարձել է ներքին տեղահանված: 

Նույն շարքից