Հասարակություն 

Ընդլայնվել են կործանված AirAsia-ի ուղևորների մարմինների և «սև արկղի» որոնման գոտիները

 

Ինդոնեզիայի իշխանությունները ընդլայնել  են կործանված AirAsia օդանավի ուղևորների մարմինների և «սև արկղի»  որոնման գոտիները: Այս մասին հաղորդում է BBC-ն:


Որոնողական ծառայության ղեկավար Բամբանգ Սուլիստիոն հայտարարել  է, որ աշխատանքներին կցվել են նոր խմբեր:


Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքների համար եղանակը ավելի բարենպաստ է դառնում, ինչը օգնում է գործին:


Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Սորաբայի քաղաքից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը:

Նույն շարքից