Քաղաքական Միջազգային 

Թուրքիան Սիրիայում ԴԱԻՇ-ին զենք մատակարարելու մեղադրանքն անվանել է անհիմն

Թուրքիան Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը անօրինական զենք մատակարարելու մեղադրանքը անվանել է անհիմն: Ավելի վաղ համապատասխան նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է Ռուսաստանի պատվիրակությունը:

«ՌԴ մշտական ներկայացուցչին ուղղված նամակին կցված «Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք զենք և զինամթերքի անօրինական մատակարարման» վերնագրով գրառման մեջ Թուրքիայի հասցեին պարունակվում է անհիմն մեղադրանք, որը մենք լիովին ժխտում ենք: Նշված նամակը Ռուսաստանի զրպարտության քարոզարշավի անբաժանելի մասն է Թուրքիայի դեմ»,- գրված է երեքշաբթի օրը տարածված ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչի նամակում:

Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի՝ ԱԽ նախագահին ուղարկած նամակում գրված է, որ «ԴԱԻՇ-ի զինյալներին հիմնական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարը Թուրքիան է, ով դրա համար ներգրավում է ոչ կառավարական կազմակերպություններին»: Այնտեղ նշված է, որ «տեղափոխումը կատարվում է հիմնականում ավտոմոբիլներով, այդ թվում հումանիտար բեռներով շարասյան կազմում»:

Փաստաթղթում անվանվում է մի քանի հիմնադրամներ և կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են եվրոպական և մերձավորարևելյան երկրների աղբյուրների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձերի նվիրատվությունների հաշվին:

Նույն շարքից