Հունվարի 6-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի տանիքից մետաղյա թիթեղ է պոկվել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ամրացրել են մետաղյա թիթեղը:
***
Հունվարի 6-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 8 շենքի 1-ին շքամուտքի պատուհանների ապակիները քամուց վնասվել են. առկա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ապակիները:
***
Հունվարի 6-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի երկաթյա ծածկը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են մետաղյա ծածկը (1,5 գմ):
***
Հունվարի 6-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում գտնվող նորակառույց շենքի անձրևատար խողովակը վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են Ալեք Մանուկյան փողոցի թիվ 8/1 շենքի անձրևատար խողովակը՝ 12 գմ:
***
Հունվարի 6-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Փափազյան փողոցի տներից մեկի բակում ձին ընկել է մոտ 2 մ խորությամբ փոսը (կիսով չափ լցավծ է ջրով). կենդանուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից:
***
Հունվարի 6-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 58 շենքի տանիքից բնակարաններից մեկի ալեհավաքը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են մետաղյա ալեհավաքը: