Քաղաքական 

Սահմանագծում պետք է մեծացնենք մեր պայմանագրային ծառայողների քանակը. Սեյրան Օհանյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀԿ խորհրդի վերջին նիստից, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի դասերին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ հարձակումն սկսել են ադրբեջանական բազմաքանակ էլիտար-առաջնամասային զորքերը՝ 14 ուղղաթիռներով, որոնցից առաջին երկուսը խփվել են մերոնց կողմից, ինչն էլ անակնկալի է բերել ադրբեջանական կողմին, քանի որ մարտի առաջին վայրկյանները շատ որոշիչ են հետագա մարտի համար։ «Բոլոր դեպքերում, մենք առաջիկայում սահմանագծում պետք է մեծացնենք մեր պայմանագրային ծառայողների քանակը, մեր պրոֆեսիոնալները ևս պետք է առաջին գծում շատ լինեն»,– ասել է պաշտպանության նախարարը։ Խոսվել Է նաև «80-ականների զենքի» մասին։

 Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ես ասել եմ՝ 80-ականների, դա հո չի՞ նշանակում, որ այդ զենքը վատն է, ինչ է՝ այսօր Կալաշնիկովով չե՞ն կրակում, «Գրադը» դեռ մի 60-70 տարի էլ կհամարվի լավագույն զենք, խնդիրն այլ Է՝ հենց էդտեղ է պետք նաև Հայաստանի կողմից Ղարաբաղի ռազմական փոխօգնության պայմանագիրը, որը պետք է կնքել, որպեսզի իրավական հիմքը միջազգային հանրության համար ապահոված լինենք։ Իհարկե, կցանկանամ իմանաք, որ մենք ունենք նաև ժամանակակից տեխնիկա և շատ լավ զինատեսակներ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից